Եթե գեր մարդիկ օրական 2 անգամ մի բուռ սալորաչիր օգտագործեն, ապա հնարավոր կլինի հաղթահարել անվերահսկելի սովը և նիհարել: Սա նշանակում է, որ սալորաչիրը շատ կալորիաներ և շաքարի մեծ քանակություն չի պարունակում, որոնք ակնհայտորեն ավելացնում են քաշը: Այն օգնում է նաև կարգավորել մարսողական համակարգը: Այս ամենում համովելու համար գիտնականները սկսել են հետևել 100 գեր տղամարդկանց և կանանց քաշային և ախորժակի փոփոխություններին: Փորձի ընթացքում տղամարդկանց մի մասին թույլատրվել է օրական 170 գրամ չափաբաժնով սալորաչրով թեթև նախաճաշել, իսկ կանանց մի մասին՝ 140 գրամով: Նիհարողների մոտ երեք ամիսվա ընթացքում մոտավորապես 2 կգ քաշ և 2.5 սմ մարմնի տրամագծի նվազում է գրանցվել: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս օրական 30 գրամից ավել սալորաչիր ուտել: